ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ներգրավել է $12 մլն-ի սինդիկացված վարկ

08.11.2011 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը ներգրավել է $12 մլն-ի սինդիկացված վարկ փոքր ու միջին բիզնեսի վարկավորման համար:

Ինչպես այսօր տեղեկացրել է բանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, սինդիկացված վարկում ընդգրկված է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), որից հայկական բանկը ներգրավում է $3 մլն, իսկ վարկի մնացած $9 մլն-ը տրամադրում են ռուսաստանյան Պրոմսվյազբանկը, բելգիական ՎԴԿ Սպաարբանկը եւ լիբանանյան Բիբլոս Բանկը:

«Սա առաջին դեպքն է բանկի համար, երբ վարկային միջոցները ներգրավվում են անմիջապես առեւտրային բանկերից: Սա նշանակալի ձեռքբերում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի համար, ինչը բարձրացնում է մեր վարկանիշը միջազգային վարկային շուկայում եւ թույլ է տալիս ընդլայնել վարկավորումը», - ասել է Աշոտ Օսիպյանը:

Բանկը այս սինդիկացված վարկի միջոցներով առաջարկելու է 9% տարեկան տոկոսադրույքով վարկեր արտահանող եւ ներմուծումը փոխարինող արտադրություններին, իսկ մնացած ՓՄՁ-ները կվարկավորվեն բանկի միջին տոկոսադրույքի սահմաններում, որը ներկայումս 13% է:

ՎԶԵԲ սինդիկացված վարկերի վարչության ղեկավար Լորենս Ջորգենսենն ասել է, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի ընտրությունը պայմանավորված է բանկի առաջատար դիրքերով Հայաստանում ՓՄՁ վարկավորման ոլորտում, ինչպես նաեւ բանկի ուժեղ մենեջմենթով եւ լավ համբավով:

Դիտում՝ 5770
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW