ՎԶԵԲ-ը կարեւորում է ՓՄՁ աջակցության ընդլայնման ծրագրերի իրականացումը

04.11.2011 | 12:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ Յան Ֆիշերին:

Յան Ֆիշերը Հայաստան է ժամանել Հայաստանի համար նոր ռազմավարության մշակման գործում Եվրոպական բանկի գործունեության առաջնահերթությունները հստակեցնելու նպատակով:

Յան Ֆիշերն ասել է, որ ՎԶԵԲ-ը կարեւորում է փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն աջակցության ընդլայնման եւ մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ ծրագրերի իրականացումը:

Տիգրան Սարգսյանն ընդգծել է ՓՄՁ վարկավորման գործիքների բազմազանության խթանման անհրաժեշտությունը եւ կարեւորել Եվրոպական բանկի կողմից տեխնիկական օժանդակության տրամադրումը: Կառավարության ղեկավարը հեռանկարային է համարել առողջապահության, կենսաթոշակային, ֆինանսական հատվածի եւ ապահովագրության բնագավառներում գործակցության զարգացումը:

Խոսելով ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության հնարավորությունից` զրուցակիցները քննարկել են ԵՄ-ի ֆինանսավորմամբ ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագիրը: Մասնավորապես, արծարծվել է սահմանային անցակետերի վերակառուցման եւ արդիականացման գործում ՎԶԵԲ-ի մասնակցության հարցը: Յան Ֆիշերը նշել է, որ բանկը պատրաստ է քննարկել վերոնշյալ ծրագրի իրականացմանն աջակցություն ցուցաբերելու հարցը:


Դիտում՝ 4660
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW