Երեւան/Մեդիամաքս/. Նոյեմբերի 07-ից ֆիզիկական անձինք կարող են օգտվել ԱՔՌԱ վարկային բյուրոյի «Առցանց ինքնահարցում» ծառայությունից եւ ստանալ իրենց վարկային պատմությունը եւ «ԱՔՌԱ սքոր» սքորինգային գնահատականը առցանց եղանակով:Ինչպես Մեդիամաքս-ին տեղեկացրել են վարկային բյուրոյում, ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նույնականացվել ԱՔՌԱ համակարգում (www.acra.am):“Նույնականացման գործընթացն առցանց ռեժիմով կազմակերպելու համար անհրաժեշտ է, որ ֆիզիկական անձը ունենա ԱՌՔԱ վիրտուալ քարտ: Հակառակ դեպքում ֆիզիկական անձինք նախ պետք է այցելեն ԱՔՌԱ վարկային բյուրոյի գրասենյակ եւ ստանան մուտքային անուն եւ գաղտնաբառ: Մուտքային անունով ցանկացած վայրից Ինտերնետի միջոցով հնարավոր է առցանց մուտք գործել «ԱՔՌԱ» համակարգ եւ ստանալ սեփական վարկային զեկույցը: Ծառայության վճարումը կատարվում է նաեւ «Master» քարտերով”, - հայտնել են բյուրոյում, հավելելով, որ ֆիզանձինք, վարկային զեկույցում անհամապատասխանություններ տեսնելով, կարող են դրանք առցանց վիճարկել եւ ճշգրտել: Tweet Դիտում՝ 4389