HSBC Հայաստանը կխրախուսի MasterCard քարտատերերին

01.11.2011 | 13:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը եւ MasterCard-ը հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբ, որի շրջանակներում կպարգեւատրվեն բանկի առավել ակտիվ քարտատերերը:

Բանկի կողմից սահմանված 100 նվերներ կստանան այն քարտատեր հաճախորդները, ովքեր  2011թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 2012 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում քարտով կկատարեն քանակով կամ գումարով ամենաշատ, բայց ոչ պակաս քան առնվազն 50 գործարք կամ առնվազն 1 մլն դրամին համարժեք ընդհանուր գումարով անկանխիկ գնումներ, հայտնել են բանկում:

«Ողջ աշխարհում միջազգային վճարային քարտերը վճարման ամենահարմարարավետ միջոցն են, որոնք աստիճանաբար ավելի ու ավելի լայն կիրառում են ստանում նաեւ Հայաստանում: Դրա պատճառներից մեկն այն է, որ առեւտրի եւ պասարկման բազմաթիվ կետեր Էյչ-Էս-Բի-Սի քարտատերերին տրամադրում են զեղչեր»,- նշել է բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը:

Դիտում՝ 8830

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW