Պրոմեթեյ բանկում ներդրված ավանդների ծավալը կրկնապատկվել է

01.11.2011 | 11:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հոկտեմբերի 31-ի դրությամբ Պրոմեթեյ բանկում ներդրված ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալը, տարեսկզբի համեմատ աճել է 99%-ով եւ կազմել 3 մլրդ 873 մլն ՀՀ դրամ:

Ժամկետային ավանդների աճն ապահովվել է բանկում գործող “Աշնանային ժպիտ” ավանդային ակցայի արդյունքում: Այն մեկնարկել է սեպտեմբերի 13-ին եւ կգործի մինչեւ ս.թ. նոյեմբերի 30-ը:

“Աշնանային Ժպիտ” ավանդի ներգրավման պայմաններն են.

- Ավանդի արժույթը` ՀՀ դրամ կամ ԱՄՆ դոլար,
- Ավանդի նվազագույն գումարը` 100,000 ՀՀ դրամ կամ 300 ԱՄՆ դոլար,
- Տոկոսագումարների վճարումը` յուրաքանչյուր ամիս,
- Արժույթի փոխարկման պայմանները` AMD-ից USD եւ USD-ից AMD,
- Ավանդի ներգրավման ժամկետը` 91-ից 365 օր,
- ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով ներգրավվող ավանդների դեպքում տարեկան տոկոսադրույքը` 9%:

Աշնան վերջին օրը տեղի է ունենալու \"Աշնանային Ժպիտ\" ավանդային պայմանագրերի համարներով վիճակահանություն, որի հաղթողը կշահի Երեւան-Դուբայ-Երեւան ամանորյա չվերթերի երկու ավիատոմս:

Դիտում՝ 5082
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW