Հոկտեմբերին տարեկան գնաճը Հայաստանում կազմել է 5.7%

31.10.2011 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2011-ի հոկտեմբերին գնաճը Հայաստանում, 2010-ի նույն ամսվա համեմատ, կազմել է 5.7% (սեպտեմբերի ցուցանիշը` 6,2%):

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հոկտեմբերին արձանագրվել  է սննդամթերքի գնի 9.3%, ոչ պարենային ապրանքների` 4.3% եւ ծառայությունների սակագների 2% աճ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, 2011-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, գնաճը կազմել է 8.3%, սննդամթերքի ինդեքսը`113.5%, ոչ պարենային ապրանքներինը` 103.2%, ծառայությունների սակագներինը` 103.8%:

2011-ի հոկտեմբերին սպառողական գների ինդեքսը Հայաստանում 2010-ի դեկտեմբերի համեմատ աճել է 0,9%-ով:

2011-ի հոկտեմբերին գները Հայաստանի սպառողական շուկայում սեպտեմբերի համեմատ աճել են 0.3%-ով: Ընդ որում, սննդամթերքի գները աճել են 0,3%-ով, ոչ պարենային ապրանքների գները` 0,9%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.1%-ով:

Սեպտեմբերի համեմատ սննդամթերքի գների աճը հիմնականում պայմանավորված է մսամթերքի, կաթնամթերքի, շաքարավազի, ձկնամթերքի, ձվի, հրուշակեղենի գների 0.4-4.6% աճով:

Բենզինի եւ դիզելային վառելիքի գները սեպտեմբերի համեմատ նվազել են համապատասխանաբար 1.8%-ով եւ 0.7%-ով, իսկ 2010-ի հոկտեմբերի հետ համեմատ՝ աճել համապատասխանաբար 20.3%-ով եւ 26.8%-ով:

Դիտում՝ 3651
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW