«Բեյզ մեթալս»-ը շարունակում է մնալ ԼՂՀ-ի ամենախոշոր հարկատուն

28.10.2011 | 12:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս:  «Բեյզ մեթալս» ընկերությունը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ ամենախոշոր հարկատուն:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ԼՂՀ Պետական հարկային ծառայությունից, տարեսկզբից ընկերությունը 3 մլրդ 185 մլն 322 հազ. դրամի հարկեր է վճարել պետական բյուջե:

«Բեյզ մեթալս»-ի սոցիալական ապահովագրության վճարումները նույն ժամանակահատվածում կազմել են 285 մլն դրամ:

Հարկային վճարումների չափով 2-րդ եւ 3-րդ տեղերում են “Ղարաբաղ-Տելեկոմ” եւ “Արցախգազ” ընկերությունները, որոնք պետական բյուջե են փոխանցել համապատասխանաբար 1 մլրդ 60 մլն 880,7 հազ. եւ  545 մլն 384 հազ. դրամ:

Դիտում՝ 5882
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW