Երեւան: Մեդիամաքս: “Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա” ընկերության աջակցությամբ Հայաստանում իրականցվել է էկո եւ անվտանգ երթեւեկության մասին հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացման ծրագիր: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ճանապարհային անվտանգության Ազգային խորհրդի նախագահ Պողոս Շահինյանն այսօր ասել է, որ ծրագրի առաջին մասով Երեւանի երեք դպրոցներում իրականացվել է ճանապարհային երթեւեկության կանոնների դասավանդում, տպագրվել են ուսումնական ձեռնարկներ դպրոցականների համար, մշակվել են ճանապարհային անվտանգության մասին ուսումնական ցուցապաստառներ: Ծրագրի երկրորդ մասում աշխատանքը տարվել է ավտոդպրոցների հետ: Արդյունքում, շուրջ 2800 դպրոցական գիտելիք է ստացել ճանապարհային անվտանգության վերաբերյալ, իսկ 50 սկսնակ վարորդներ ծանոթացել են էկո եւ անվտանգ երթեւեկության հիմքերին:“Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա” ընկերության հանրային կապերի եւ հաղորդակցության ղեկավար Արա Բրուտյանն ասել է, որ էկո եւ անվտանգ երթեւեկության ծրագիրը թույլ է տալիս շահագործել շարժակազմը` նվազեցնելով վառելիքի ծախսը, արտանետումները եւ ՃՏՊ-ները: “Մեր համայնքների կայուն զարգացումն է մեր բիզնեսի զարգացման հիմքը: Մենք շարունակելու ենք աջակցել անվտանգ երթեւեկությանը վերաբերող նախաձեռնություններին”,- ասել է “Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա” ընկերության ներկայացուցիչը: Tweet Դիտում՝ 1783