Commerzbank-ը Ամերիաբանկին վարկ կտրամադրի

26.10.2011 | 15:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Commerzbank-ը Ամերիաբանկի համար հաստատել է խոշոր գումարի վարկ` առանց որեւէ ապահովվածության /bilateral loan/: 

Այս մասին այսօր Մեդիամաքս-ին հայտնել են Ամերիաբանկից` առանց հրապարակելու վարկի գումարի չափը:

“Commerzbank-ը կնքել է այս գործարքը, հիմք ընդունելով Ամերիաբանկի հուսալի գործընկերոջ հեղինակությունը, ֆինանսական կայուն վիճակը, միջազգային ասպարեզում մեծ վստահություն ներշնչող գործունեությունը”, - նշեցին բանկում: 

Ամերիաբանկի կողմից ներգրավվող վարկը հիմնականում կուղղվի փոքր եւ միջին բիզնեսի վարկավորմանը`ապահովելով հաճախորդների համար վարկավորման մրցունակ պայմաններ:

Դիտում՝ 4055

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW