Երեւան/Մեդիամաքս/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն առաջարկում է «Արձակուրդային» ավանդատեսակը` նորացված պայմաններով: Այն ավանդատուները, ովքեր «Արձակուրդային» ավանդ կներդնեն «Անելիք Բանկ» ՓԲԸ -ում մինչև 2012 թ. հուլիսի 25-ը, հնարավորություն կստանան շահել ուղեգիր դեպի Հունաստան 2 անձի համար: Ավանդի նվազագույն չափը սահմանվել է 100,000 դրամ, իսկ ներդրած ավանդի յուրաքանչյուր 100.000 ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը ավանդատուներին կընձեռի ուղեգիրը շահելու լրացուցիչ հնարավորություն: Օրինակ` խաղարկության ժամանակ 1 մլն դրամ ներդրած ավանդատուն կունենա շահելու 10 անգամ ավելի մեծ հնարավորություն, քան 100.000 ՀՀ դրամ ներդրած ավանդատուն: Դրամային ավանդ ներդնելու դեպքում ավանդը կհաշվարկվի տարեկան մինչև 12% տոկոսադրույքով, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում` մինչև 8,3%:Խաղարկությունը տեղի կունենա 2012 թ. օգոստոսի 1-ին ժամը 12:00-ին: Tweet Դիտում՝ 2896