ԱՊՀ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը ՀՀ տնտեսության համար` “բացառիկ հնարավորություն է”

20.10.2011 | 14:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ասել է, որ ԱՊՀ անդամ-երկրների միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիրը Հայաստանի տնտեսության եւ տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծում է «բացառիկ հնարավորություն»:

“Նախ եւ առաջ, մենք հնարավորություն ենք ունենալու առանց մաքսատուրքերի առեւտրաշրջանառություն իրականացնել այն պետությունների հետ, որոնք ստորագրել են այս համաձայնագիրը”,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով, բացի այդ, ստեղծվում են լիցենզավորման, կոդավորման միասնական կանոններ, ինչի արդյունքում որեւէ երկիր այլեւս չի կարող միակողմանի սահմանափակումներ ստեղծել այլ երկրների տնտեսվարող սուբյեկտների համար:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս փաստաթղթով Հայաստանի տնտեսական ռեժիմը բարելավվում է, քանի որ նախկինում եղած երկկողմանի համաձայնագրերում գոյություն ունեցող սահմանափակումների թիվը շուրջ 600-ով նվազելու է։

Դիտում՝ 3999
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW