Տնտեսական ակտիվությունը Հայաստանում սեպտեմբերին աճել է 9%-ով

20.10.2011 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: 2011-ի սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում 2010-ի նույն ամսվա հետ համեմատ ավելացել է 9%-ով, Մեդիամաքս-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունից:

Այս տարվա սեպտեմբերին արդյունաբերական արտադրության ծավալը կազմել է 92 մլրդ 740,8 մլն դրամ` 2010-ի սեպտեմբերի համեմատ ավելանալով 16,6%-ով:

Առեւտրի շրջանառությունը աճել է 1,7%-ով (188 մլրդ 603,6 մլն), ծառայությունների ծավալը` 3.5%-ով (79 մլրդ 012 մլն):

2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ 18,6%-ով աճ է գրանցվել նաեւ գյուղատնտեսության ոլորտում (169 մլրդ 042,7 մլն), իսկ շինարարության ոլորտում ` 25.2%-ով անկում (49 մլրդ 144,7 մլն):

2011-ի սեպտեմբերին միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 7.1%-ով եւ կազմել 114 463 դրամ ($303,6):

Դիտում՝ 4093
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW