ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ նոր մասնաճյուղ է բացել Երեւանի կենտրոնում

18.10.2011 | 13:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Այսօր Երեւանում Հանրապետության հրապարակի հարեւանությամբ գտնվող Piazza Grande բիզնես-կենտրոնում բացվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ նոր մասնաճյուղը, որը 42-րդն է Հայաստանում եւ 7-րդը՝ Երեւանում:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի խոսքերով, մասնաճյուղը մատուցելու է բանկի բոլոր ծառայությունները եւ իր տեխնիկական հագեցվածությամբ համապատասխանում է եվրոպական լավագույն չափանիշներին:

«Մեր նպատակն  էր, որպեսզի մեր հաճախորդներն այս մասնաճյուղում սպասարկվեն այնպես, ինչպես դա կարող է լինել Փարիզում, Ցյուրիխում կամ Նյու-Յորքում»,- ասել է Ստեփան Գիշյանը, հավելելով, որ բանկը հետամուտ է լինելու նաեւ իր մյուս մասնաճյուղերի վերազինմանը՝ հաճախորդների հերթերից խուսափելու համար:

Մասնաճյուղի բացման արարողությանը ներկա Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի խոսքերով, բանկի նոր մասնաճյուղն ապացույց է, որ ներդրումները Հայաստանում արդարացված են, եւ Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է:

«2006թ-ին միանալով Credit Agricole խմբին` բանկը կարողացավ դիվերսիֆիկացնել իր վարկային պորտֆելը՝ միաժամանակ մնալով առաջատարը գյուղատնտեսության վարկավորման ոլորտում»,- նշել է Արթուր Ջավադյանը:
 



Դիտում՝ 9028

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW