Մինչեւ տարեվերջ Առէկսիմբանկը մտադիր է վարկային պորտֆելը հասցնել 70 մլրդ դրամի

17.10.2011 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ը մտադիր է մինչեւ տարեվերջ ավելացնել իր վարկային պորտֆելը (ներառյալ վարկային գծերը) մինչեւ 70 մլրդ դրամ` ապահովելով տվյալ ցուցանիշի 40%-ից ավել տարեկան աճ:

2011-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված վարկերի (ներառյալ վարկային գծերը) ընդհանուր ծավալը կազմում է 63.8 մլրդ դրամ (ակտիվների 74.6%-ը)`երրորդ եռամսյակում ապահովելով 2.4%, իսկ 9 ամիսների ընթացքում` 29.9% աճ:

Նույն ժամանակահատվածում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ ընդհանուր կապիտալը կազմել է 14.9 մլրդ դրամ, ակտիվները` 85.5 մլրդ դրամ, ընդհանուր պարտավորությունները` 70.6 մլրդ դրամ: 9 ամիսների արդյունքում բանկի զուտ շահույթը կազմել է 683.5 մլն դրամ: 

Դիտում՝ 3029
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW