«ՏաԹեւեր» ճոպանուղին գործարկումից ի վեր սպասարկել է 70 հազար ուղեւորի

17.10.2011 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Աշխարհում ամենաերկար “ՏաԹեւեր” ճոպանուղին հանրային գործարկումից` 2010թ. հոկտեմբերի 23-ից մինչեւ օրս սպասարկել է մոտ 70 000 ուղեւորի, որի ավելի քան 10%-ը հարակից գյուղերի բնակիչներ են:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ասել է ճոպանուղու տնօրեն  Տիգրան Ղազարյանը:  

Ճոպանուղու նկատմամբ հետաքրքրությունը հատկապես մեծ է եղել տոն եւ հանգստյան օրերին, որոնց ժամանակ ճոպանուղին սպասարկել է օրական 700- 800 ուղեւորի:

Ճոպանուղին եւ նորաբաց սրճարան-սպասասրահը ունեն 55 աշխատող:

Դիտում՝ 2201

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW