Երեւան: Մեդիամաքս: Այսօր Ջրվեժում քաղաքում բացվել է Լիկվոր դեղագործական ընկերության նոր գործարանը՝ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Լիկվոր-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը, ելույթ ունենալով գործարանի բացման արարողությանը, ասել է, որ հիմնադրվելով 1991 թ-ին, ընկերությունը գործում էր 10 ք.մ. մակերեսով սենյակում, իսկ այսօր արդեն այն ունի 3250 ք.մ. գործարան, որը համապատասխանում է եվրոպական GMP ստանդարտների բոլոր պահանջներին եւ միակն է մեր տարածաշրջանում:Սերգեյ Մաթեւոսյանը նշել է, որ ճգնաժամային 2008-2009 թվականներին գործարանի շինարարության մեկնարկը հնարավոր դարձավ ՀՀ կառավարության աջակցության շնորհիվ:Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն ասել է, որ պետական աջակցությունը գործարանին տրամադրվել է 2 ուղղությամբ՝ կառավարության հակաճգնաժամային օպերատիվ շտաբից 880 մլն դրամի ($2 մլն) վարկավորմամբ եւ ներմուծված սարքավորումների դիմաց ԱԱՀ վճարման հետաձգմամբ:Գործարանի կառուցմանն ու նոր սարքավորումների ձեռքբերմանն ուղղված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է $4.5 մլն, որից $1 մլն-ը տրամադրվել է 2005թ-ից բանկի 45%-անոց բաժնետեր հանդիսացող Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի կողմից: Լիկվոր-ն արտադրում է 70 անուն դեղորայք (ներերակային, ներարկման եւ ակնաբուժական դեղամիջոցներ) եւ արտահանում է իր արտադրանքի շուրջ 40%-ը ԱՊՀ երկրներ: Ըստ Սերգեյ Մաթեւոսյանի, նոր գործարանի՝ GMP ստանդարտներին համապատասխանելիությունը թույլ կտա դուրս գալ նոր արտահանման շուկաներ, եռապատկել արտադրանքը եւ կրկնապատկել աշխատողների թիվը: Tweet Դիտում՝ 7198