Ապահովագրության ոլորտն ապահովում է Հայաստանի ՀՆԱ-ի ընդամենը 1,75%-ը

14.10.2011 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. Հայաստանի ապահովագրական օրենսդրությունը ամենազարգացածներից է ԱՊՀ տարածքում, այսօր ասել է ԻՆԳՈ Արմենիա ընկերության տնօրեն Լեւոն Ալթունյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Լեւոն Ալթունյանն ասել է, որ չնայած հայկական ապահովագրական շուկայի խաղացողները բարձր պրոֆեսիոնալիզմին, ոլորտն ապահովում է երկրի ՀՆԱ-ի ընդամենը 1,75%-ը:

«Այս ցուցանիշը չափազանց փոքր է: Հայաստանի նման երկրում ապահովագրական ինդուստրիան պետք է ապահովի ՀՆԱ-ի 7-12%-ը, ընդ որում, առանց հայկական ընտանիքների բյուջեի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու», - ասել է Լեւոն Ալթունյանը, հավելելով, որ այդ ցուցանիշին կարելի է հասնել 7-8 տարում` 4-5 պարտադիր ապահովագրատեսակների ներդրման արդյունքում:

Դիտում՝ 3384

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW