Երեւան: Մեդիամաքս: Հաջորդ տարվանից քաղծառայողների համար սոցիալական փաթեթի ներդրումը նոր հնարավորություններ է ստեղծում ապահովագրական ընկերությունների համար, այսօր ասել է ԻՆԳՈ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Լեւոն Ալթունյանը: 2012թ-ից պետբյուջեով նախատեսվում է քաղծառայողների համար սոցիալական փաթեթի ներդրում, որի շրջանակներում նրանք կկարողանան ընտրել պետության հաշվին 3 ծառայություններից մեկը՝ աջակցություն հիփոթեքային վարկավորման, երեխաների կրթության եւ ընտանիքի անդամների առողջության ապահովագրության հարցում: «Մեր համար սա պարտադիր ապահովագրության մասին օրենքի էֆեկտ ունեցող մի քայլ է: Եթե ԱՊՊԱ-ի մասին օրենքը ապահովագրության դաշտ բերեց մոտ 400 հազար ավտոմեքենաների սեփականատերի, ապա այս նոր տողը ապահովագրության դաշտ կբերի 146 հազար քաղծառայողների», - ասել է Լեւոն Ալթունյանը:Նա նշել է նաեւ Հայաստանում պարտադիր բուժապահովագրության ներդրման անհրաժեշտությունը, «որը կդառնա բժշկության զարգացման եւ արժանի բժշկական ծառայությունների մատուցման ֆինանսավորման հիմնական աղբյուրը»: Tweet Դիտում՝ 2597