ԻՆԳՈ Արմենիա. ԱՊՊԱ-ի փոխհատուցումների ծավալը մոտենում է կրիտիկական կետին

14.10.2011 | 17:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան/Մեդիամաքս/. ԱՊՊԱ գծով փոխհատուցումների ծավալը երեք եռամսյակների արդյունքում ԻՆԳՈ Արմենիա ընկերությունում կազմել է ապահովագրության այս տեսակով հավաքագրված վճարների 60-62%-ը, այսօր ասել է ընկերության գլխավոր տնօրեն Լեւոն Ալթունյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Լեւոն Ալթունյանն ասել է, որ փորձագետների ակնկալիքներով մինչեւ տարեվերջ այս ցուցանիշը Հայաստանի ապահովագրական հատվածում կհասնի 70%-ի, «ինչն արդեն կրիտիկական ցուցանիշ է»:

«Եվրոպական երկրների ապահովագրական ընկերությունների փորձը վկայում է, որ ԱՊՊԱ-ի գործողության առաջին տարում նրանք ստանում են գերշահույթներ, ինչը նրանց թույլ է տալիս կուտակել անհրաժեշտ միջոցներ հաջորդ տարիների համար, երբ աճում են փոխհատուցումների ծավալները, իսկ ապահովագրավճարները մնում են նույն մակարդակի վրա», - ասել է Լեւոն Ալթունյանը:

Ըստ նրա, Հայաստանի ապահովագրական շուկայում չեն նկատվում գերշահույթներ, ընկերությունների շահութաբերության մակարդակը գտնվում է 10-11%-ի սահմաններում, «ինչը բավարար չէ ապագայի հանդեպ վստահություն ունենալու համար»:

Լեւոն Ալթունյանն ասել է, որ հաջորդ տարին լինելու է պակաս շահութաբեր, սակայն եթե շահույթը «լինի զրոյական», ընկերությունը պահանջելու է բարձրացնել ԱՊՊԱ սակագները:

ԻՆԳՈ Արմենիա-ում ԱՊՊԱ-ի գծով երեք եռամսյակներում հավաքագրված վճարները կազմել են մոտ 2.2 մլրդ դրամ, ինչը կազմում է ընկերության ընդհանուր պորտֆելի 55%-ը:

Դիտում՝ 3499
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW