Երեւան/Մեդիամաքս/. Արդշինինվեստբանկը իրականացրել է Երեւանի Հաղթանակի կամրջի գեղարվեստական լուսավորության հովանավորչությունը` Երեւանի քաղաքապետարանին հատկացնելով 15 մլն դրամ: Արդշինինվեստբանկի վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը ողջունել է Երեւանի քաղաքապետարանի մայրաքաղաքը ժամանակակից լուսային հանդերձանքով ձեւավորելու նախաձեռնությունը եւ նշել. «Մասնակցությունն այս գործում Արդշինինվեստբանկի համար հաճելի է եւ պատասխանատու, քանի որ բանկն իր ներդրումն է ունենում Երեւանի քաղաքապետարանի հետաքրքիր ձեռնարկում` անչափ գեղեցիկ եւ մնայուն նվեր մատուցելով երեւանցիներին եւ մայրաքաղաքի հյուրերին: Համոզված եմ, Արդշինինվեստբանկի համագործակցությունը Երեւանի քաղաքապետարանի հետ հետագայում եւս շարունակելու է տալ իր տեսանելի արդյունքները»: Tweet Դիտում՝ 5953