Երեւան/Մեդիամաքս/. Օրանժ Արմենիա ընկերության հետ համագործակցության շրջանակներում Յունիբանկը հինգ նոր պրոմո-կետ է տեղադրել Orange-ի վաճառքի սրահներում: Orange-ի արդեն 10 սրահներում կարելի է բջջային հեռախոսների և նոութբուքների ապառիկ վաճառքը ձևակերպել տեղում: Յունիբանկը վարկերը տրամադրում է հետևյալ պայմաններով. գումարը` մինչև 600 հազար դրամ, ժամկետը` մինչև 24 ամիս, տոկոսադրույքը` 18% տարեկան: Կանխավճարը կազմում է 0%: Վարկերը տրամադրվում են վարկային բացասական պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Բանկային հաշվի բացումը և սպասարկումն իրականացվում են անվճար: Վարկավորման համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` դիմում, անձնագիր, սոցիալական քարտ և տեղեկանք աշխատավայրից: Յունիբանկը մտադիր է ապագայում եւս ավելացնել պրոմո-կետերի թիվը Orange-ի վաճառքի սրահներում:Յունիբանկի պրոմո-կետերը գործում են Orange-ի վաճառքի հետեւյալ սրահներում.-Երևան, Հյուսիսային պողոտա 1 (“Նորդ” բիզնես կենտրոն) ;-Երևան, Մաշտոցի պող. 5ա/50 ;-Երևան, Կոմիտասի 8 ;-Երևան, Էրեբունի 18/7 ;-Երևան, Պարույր Սևակ 51/6 ;-Երևան, Դավիթաշեն ,4 թաղամաս, 11-11/1 ;-Երևան, Րաֆֆու 39/4 ;-Երևան, Տիգրան Մեծի 29ա/93 ;-Գյումրի, Սայաթ-Նովա 7 ;-Վանաձոր, Տիգրան Մեծի 47ա: Tweet Դիտում՝ 5317