ԿԲ-ն հայտարարել է, որ իր ծախսերը չեն ֆինանսավորվում պետբյուջեի հաշվին
13.10.2011 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Mediamax

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Կենտրոնական բանկն (ԿԲ) այսօր հայտարարել է, որ իր որեւէ ծախս եւ որեւէ կապիտալ ներդրում չի ֆինանսավորվում պետական բյուջեի հաշվին:
Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս հայտարարությամբ ԿԲ-ն անդրադարձել է վերջերս լրատվամիջոցներում տեղ գտած իր կապիտալ ներդրումների եւ իրականացվող ծախսերի թեմային: Խոսքը, մասնավորապես, դրամատան Դիլիջանում կառուցվող ուսումնա-հետազոտական կենտրոնի եւ դրան կից բնակարանային համալիրի մասին է:
Ըստ հայտարարության, ԿԲ ծախսերը եւ կապիտալ ներդրումները իրականացվում են իր եկամուտների հաշվին:
«Այս պահին, օրինակ, երբ դրամն արժեզրկված է հիմնական արժույթների նկատմամբ, ԿԲ ֆինանսական արդյունքներում գրանցվել է մոտ 13 մլրդ ՀՀ դրամ օգուտ: Ինչ վերաբերում է ՀՀ ԿԲ կապիտալ ներդրումներին, ապա դրանց մեջ ներառված են նաեւ Դիլիջանում կառուցվող ԿԲ աշխատակիցների կացարանները, որոնց արժեքն ամբողջությամբ փոխհատուցվելու է դրանք ձեռք բերող ԿԲ աշխատակիցների կողմից», - ասված է հայտարարության մեջ:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: