Ռուսաստանյան ներդրողներին ավելի հեշտ կլինի գնել հայկական արժեթղթեր

13.10.2011 | 10:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ) եւ ՌԴ Ազգային հաշվարկային դեպոզիտարիան (ԱՀԴ) կնքել են ՀԿԴ-ում ԱՀԴ-ի օտարերկրյա անվանատիրոջ հաշվի բացման եւ վարման պայմանագիր, ինչը թույլ է տալիս ռուսական դեպոզիտարիային իր հաճախորդների անունից արժեթղթեր ձեռք բերել հայկական արժեթղթերի շուկայում:

ՀԿԴ տնօրեն Վահան Ստեփանյանի գնահատմամբ, «դա կարեւոր քայլ է Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ներդրողների համար հայկական արժեթղթերում ներդրումներ կատարելու գործընթացի պարզեցման եւ ներդրումների խրախուսման գործում»:

ՀԿԴ-ում օտարերկրյա անվանատիրոջ հաշվի առկայությունը թույլ է տալիս  ԱՀԴ-ին իր հաճախորդներին տրամադրել հայկական ընկերությունների կողմից թողարկված արժեթղթերի պահառության եւ վարման դեպոզիտար ծառայություններ: Ներկայումս ԱՀԴ-ն իր հաճախորդների պահանջով սպասարկում է ՀՀ թողարկողների արժեթղթերը:

Դիտում՝ 2208

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW