Գագիկ Խաչատրյան. “Չենք կարող բարեփոխումներ իրականացնել հարկային եկամուտների կորստի հաշվին”

12.10.2011 | 12:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր ասել է, որ “մեր պետությունը չունի այնքան հնարավորություններ, որ կարողանա բարեփոխումներ իրականացնել հարկային եկամուտների կորստի հաշվին”:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ՊԵԿ նախագահն ասել է ԵՄ աջակցությամբ մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների  առաջընթացի վերաբերյալ աշխատաժողովի ընթացքում:

Նրա խոսքերով, բարեփոխումների իրականացումն այս պայմաններում բարդ խնդիր է, քանի որ դրանք պետք է ընթանան պետական բյուջեի կատարողականի ապահովման հետ մեկտեղ:

ՊԵԿ նախագահը նշել է, որ հարկային եւ մաքսային մարմիններում բարեփոխումները պետք է տանել զուգահեռ, համաչափ եւ հավասարակշռված:

Դիտում՝ 7848

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW