Մաքսային համակարգը չպետք է “զոհեր փնտրի” եկամուտներ ստանալու համար, ասել է ԵՄ դեսպանը

12.10.2011 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Եվրոպական Միության (ԵՄ) պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերն այսօր ասել է, որ «Հայաստանում մաքսային համակարգը չպետք է զոհեր փնտրի եկամուտներ ստանալու համար. հարկավոր է փոխել համակարգի նման ընկալումը»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Ռաուլ դե Լյուցենբերգերն այս մասին ասել է ԵՄ աջակցությամբ մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ աշխատաժողովի ընթացքում:

«Մաքսային վճարների գործընթացը եւ վճարումների չափի որոշումը պետք է լինի պարզ եւ թափանցիկ` խիստ եւ արդյունավետ վերահսկողության վրա հիմնված»,- ասել է նա:

Նրա խոսքով, Հայաստանի համար մշակված մաքսային համակարգի բարեփոխման նոր ռազմավարությունը միտված է սահմանային անցակետերում պատշաճ պայմանների եւ գործելակերպի ապահովմանը:

“ԵՄ-ն մեծ ջանքեր է ներդնում ոլորտին աջակցություն ապահովելու համար: Այս տարի կավարտվի Բավրայի անցակետի ենթակառուցվածքների վերանորոգումը, հաջորդ տարի կվերանորոգվի Բագրատաշենի անցակետը»,- ասել է դեսպանը:

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ մաքսային համակարգի բարեփոխումների աշխատանքներին կներգրավվի ԵՄ խորհրդատվական խմբի հատուկ փորձագետը: «Սա մեզ հնարավորություն կտա ավելի հավակնոտ առաջ մղել բարեփոխումները»,-ասել է նա:

Դիտում՝ 4777
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW