«Մենք պատրաստ ենք ավելի շատ հարկ վճարել մի շարք պայմաների դեպքում»

10.10.2011 | 15:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության /ՀԱԳՄ/ նախագահ Արսեն Ղազարյանն այսօր մեկնաբանել է 2012-ի պետբյուջեի նախագծում հարկային հոսքերը 101 մլրդ դրամով ավելացնելու վերաբերյալ որոշումը:

Նրա խոսքերով, միության անդամները պատրաստ են ավելի շատ հարկ վճարել մի շարք պայմանների դեպքում` ստվերային տնտեսության կտրուկ կրճատում, տնտեսական սուբյեկտների միջեւ արդար մրցակցության ապահովում, ինչպես նաեւ առանձին գործարարների համար արտոնությունների բացառում:

«Վերջերս կայացած հանդիպման ժամանակ մենք ՀՀ նախագահին փոխանցեցինք մեր առաջարկները, եւ կարծում եմ, որ  նա լիակատար ըմբռնումով ընդունեց դրանք», - ասել է Արսեն Ղազարյանը:


Դիտում՝ 5437

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW