Երեւան/Մեդիամաքս/. Կոնվերս բանկը հայտարարել է «Երեւան» նոր ժամկետային ավանդի մասին, որի շրջանակներում բանկը մինչև դեկտեմբերի 31-ը կներգրավի դրամային 12 ամիս ժամկետով եւ 12% տոկոսադրույքով ավանդներ: Տոկոսավճարները կվճարվեն ամեն ամիս, իսկ ավանդի նվազագույն գումարը 200 հազար դրամ է: Նոր տեսակի ժամկետային ավանդ ներդնող ավանդատուների միջեւ կանցկացվի խաղարկություն, որի արդյունքում ավանդատուներից 5 հաջողակները կշահեն 5 գրամանոց, 999,9 հարգի ոսկու ձուլակտորներ, հայտնեցին բանկի մամուլի ծառայությունում:Ակցիայի ընթացքում ավանդատուներին, առանց տարեկան սպասարկման վճարի գանձման, կտրամադրվեն VISA CLASSIC, MASTERCARD STANDART եւ WOMAN`S CARD քարտեր, իսկ 1 մլն դրամ եւ ավելի ավանդ ներդնող ավանդատուներին կտրամադրվեն VISA GOLD, MASTERCARD GOLD քարտեր` սպասարկման վճարի 50% զեղչով: Tweet Դիտում՝ 5277