Երեւան: Մեդիամաքս: Այսօր տեղի է ունեցել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Դավիթ Անհաղթ 5 հասցեում գտնվող նոր մանկական խաղահրապարակի պաշտոնական բացման արարողությունը: Խաղահրապարակը կառուցվել է Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերության կողմից եւ շահել է Երեւանի քաղաքապետարանի մրցանակ «Լավագույն բակային տարածք» անվանակարգում: Խաղահրապարակը զբաղեցնում է 1500 քմ տարածք. այն ունի խաղային տարածք, հանգստյան գոտի եւ տաղավար: Բացման պաշտոնական արարողությունը իրականացրել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը եւ Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը: Tweet Դիտում՝ 2479