«Նույնիսկ ամենահոռետեսական սցենարի դեպքում Հայաստանը չի կանգնում դեֆոլտի եզրին»

06.10.2011 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն այսօր ասել է, որ նույնիսկ ամենահոռետեսական սցենարի՝ դրամի 30%-անոց արժեզրկման պայմաններում Հայաստանը չի կանգնում դեֆոլտի առջեւ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ելույթ ունենալով «Լոկալ շուկաների գլոբալ հնարավորությունները. ենթակառուցվածք եւ կարգավորում» համաժողովին, Վարդան Արամյանն ասել է, որ 2009-ին եւ 2010-ին բախվելով երկու բարդ խնդիրների՝ կտրուկ տնտեսական անկման եւ բարձր գնաճի հետ, Հայաստանին հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականության շնորհիվ հաջողվեց խստացնելով մոնետար քաղաքականությունը, զսպել գնաճը` միաժամանակ չվտանգելով տնտեսության վերականգնումը:

«Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ոչ թե պետական պարտքի մակարդակը, այլ մակրոտնտեսական հիմնաքարերն են որոշիչ դեր խաղում, երբ երկրները կանգնում են դեֆոլտի վտանգի առջեւ», - ասել է Վարդան Արամյանը, նշելով, որ թեեւ Հայաստանի պետական պարտքը ճգնաժամի ընթացքում զգալիորեն ավելացել է, այն մնում է կառավարելի սահմաններում:

Ըստ փոխնախարարի, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից եւ Արեւմուտքի պարտքային խնդիրներից Հայաստանը քաղել է հետեւյալ դասերը. պետք է շարունակել հավասարակշռված մակրոտնտեսական քաղաքականությունը, տնտեսության դիվերսիֆիկացումը, արտահանմանն ուղղված ոլորտների զարգացման խթանումը, բիզնես-միջավայրի բարելավումը եւ կենսաթոշակային համակարգի բարեփոխումը:


Դիտում՝ 5126
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW