Հունվար-օգոստոսին ՀՀ պետբյուջեի եկամուտներն աճել են 9,7%-ով, ծախսերը՝ 7%-ով
05.10.2011 | 10:47 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության մամլո ծառայությանը, պետբյուջեի ծախսային եւ եկամտային մասերն ապահովել են ութ ամիսների համար կանխատեսվող ցուցանիշների ամբողջական կատարումը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտների աճը ապահովվել է հարկերի ու տուրքերի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին, որոնք համապատասխանաբար 10%-ով (շուրջ 46.5 մլրդ դրամով) և 2.2 անգամ (շուրջ 6.9 մլրդ դրամով) գերազանցել են նախորդ տարվա համապատասխան ցուցանիշները:
Պետական բյուջեի եկամուտների 92.7%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5%-ը` այլ եկամուտների, 2.2%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
Պետբյուջեի ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, այլ ծախսերի, պայմանագրային ծառայությունների ձեռքբերման, ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի, դրամաշնորհների և պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:
2011 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 14.8 մլրդ դրամ պակասուրդով: Պետբյուջեի պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է 14.4 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 340.4 մլն դրամ:
Վերջին լուրեր
28.03.2025 | 13:37 Նորություններ
27.03.2025 | 14:54 Նորություններ
Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ընդհանուր տնտեսական բարգավաճմանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: