Հայաստանում պահպանվում է ֆինանսական եւ դրամավարկային կայուն իրավիճակը, ասել է նախագահը

29.09.2011 | 15:44 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը կայուն է:

Ֆրանսիայի գործարարների միությունում հայ եւ ֆրանսիացի գործարարների հետ կայացած հանդիպման ժամանակ ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանում պահպանվում է ֆինանսական եւ դրամավարկային կայուն իրավիճակը, իսկ օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով վարվում է «բաց դռների» ներդրումային քաղաքականություն:

«Արեւելյան գործընկերության մեկնարկը Հայաստան-ԵՄ հարաբերությունները տեղափոխել է որակական նոր մակարդակ: Սա լուրջ հնարավորություններ է բացում նաեւ հայ-ֆրանսիական գործարար համագործակցության համար: Առաջինը՝ բանակցելու ենք Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի ստեղծելու շուրջ, ինչի արդյունքում կունենանք ԵՄ-ի հետ ինտեգրված եւ ազատականացված տնտեսական հարաբերությունների համակարգ: Երկրորդ՝ կնքելու ենք վիզային ռեժիմի ազատականացման համաձայնագիր, ինչը կնպաստի հատկապես միջին բիզնեսի շփումներին: Եվ երրորդ՝ եվրոպական կառույցների ֆինանսական եւ տեխնիկական, փորձագիտական աջակցությամբ նախաձեռնել ենք մեր երկրում խորը բարեփոխումների անցկացում՝ հարկային եւ մաքսային ոլորտ, դատական համակարգ, գործարար ընթացակարգերի թեթեւացում, ինչը հեշտացնելու է ձեր աշխատելու հնարավորությունները», - ասել է ՀՀ նախագահը:

Դիտում՝ 4527
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW