Ֆրանսիական Alstom եւ Areva ընկերությունները հետաքրքրված են գործունեություն ծավալել Հայաստանում

29.09.2011 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիական Alstom եւ Areva ընկերությունները հետաքրքրված են գործունեություն ծավալել Հայաստանում` տրանսպորտային ենթակառուցվածքների եւ էներգետիկայի ոլորտներում:

Այս մասին այսօր ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Ֆրանսիայի գործարարների միությունում հայ եւ ֆրանսիացի գործարարների հետ հանդիպման ժամանակ:

Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանու արդեն իսկ ներկայացված են այնպիսի խոշոր ֆրանսիական ընկերություններ, ինչպիսիք են Կրեդի Ագրիկոլ բանկը, Օրանժը, Պեռնո Ռիկարը, Ալկատելը, Գրանթ Թորնթոնը:

“Ֆրանսիան հանդիսանում է Հայաստանի առեւտրային եւ խոշոր ներդրումային գործընկերը եւ գրավում է երկրորդ տեղը Հայաստանի տնտեսությունում կատարված ներդրումների ցուցանիշով, որոնք 2011թ. հուլիսի դրությամբ կազմել են 695 մլն դոլար: Հայաստանում գրանցված է 155 հայ-ֆրանսիական համատեղ ձեռնարկություն”, - ասել է Սերժ Սարգսյանը:


Դիտում՝ 5835

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW