Հայաստանը մտել է տնտեսական ակտիվության փուլ, ասել է վարչապետը

22.09.2011 | 13:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանը մտել է տնտեսական ակտիվության փուլ։

«Եթե տնտեսական ակտիվության ինդեքսը համադրենք համախառն ներքին արդյունքի ինդեքսի հետ եւ փորձենք գնահատել, ապա կտեսնենք, որ այստեղ էլ ունենք աճ։ Փորձագիտական գնահատականներով, ՀՆԱ աճն այս պահի դրությամբ կազմում է 4,5%, եւ դա նշանակում է, որ 2011թ. մեր ծրագիրն ամբողջովին իրատեսական է»,- ասել է վարչապետը կառավարության նիստում:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ աննախադեպ անկումից հետո գյուղատնտեսությունն արձանագրում է աճի բավական բարձր տեմպ, բացի այդ, բարձր տեմպով աճում է նաեւ արդյունաբերությունը ։

«Այնպիսի աննախադեպ անկում, որ ունեցանք 2009-ին, մեզ այլեւս չի սպառնում», - ասել է վարչապետը, հավելելով, որ դեռեւս լուրջ խնդիրներ կան շինարարության ոլորտում, որտեղ անկումը շարունակվում է։

Դիտում՝ 4546
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW