Երեւան/Մեդիամաքս/. Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում այսօր տեղի է ունեցել Ինեկոբանկի նոր` “Աշտարակ” մասնաճյուղի պաշտոնական բացումը: Բացման հանդիսավոր արարողության ընթացքում Ինեկոբանկի գործադիր տնօրենի տեղակալ Արթուր Համբարձումյանը նշել է. “Մենք կարեւորում ենք Ինեկոբանկի մասնաճյուղային ցանցի ընդլայնումը մարզերում: “Աշտարակ” մասնաճյուղը թվով 14-րդն է, եւ հատկանշական է, որ բանկի գործունեության 15-րդ տարվա ընթացքում մենք պլանավորում ենք բացել նաեւ 15-րդ մասնաճյուղը: “Աշտարակ” մասնաճյուղի բացումը եւս մեկ քայլ է դեպի հաճախորդներին առավել հասանելի լինելը:”“Աշտարակ” մասնաճյուղը իրավաբանական անձանց եւ անհատներին առաջարկելու է բանկային ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում` հաշիվների սպասարկում, սպառողական եւ բիզնես վարկեր, ավանդներ, վճարային քարտեր, դրամական փոխանցումների համակարգերի լայն ընտրություն, կոմունալ վճարների ընդունում, ապառիկ առեւտրի ֆինանսավորում եւ այլն: Այսօր բանկը ներկա է ՀՀ 5 մարզերում եւ առաջիկա 3 տարիների ընթացքում ծրագրում է տարածել իր ներկայությունը մյուս մարզերում եւս, ինչպես նաեւ ընդլայնել առկա մասնաճյուղային ցանցը մայրաքաղաքում: Այսօր Ինեկոբանկը սպասարկում է ավելի քան 175 000 հաճախորդի: Tweet Դիտում՝ 4490