Օգոստոսին արտահանման աճը կազմել է 30,6%

20.09.2011 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: 2011-ի օգոստոսին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը կազմել է $513,1 մլն կամ 188.3 մլրդ դրամ` 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով  25,1%-ով:

Ինչպես Մեդիամաքս-ին այսօր հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրության ծառայությունից, արտահանման ծավալը օգոստոսին աճել է 30,6%-ով` հաշվետու ժամանակաշրջանում կազմելով 43,1 մլրդ դրամ կամ $117.3 մլն: 2011-ի օգոստոսին 2010-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծումն աճել է 23,5%-ով եւ կազմել 145,2 մլրդ դրամ կամ $395.8 մլն:

ՀՀ արտաքին առեւտրի դեֆիցիտը 2011-ի օգոստոսին կազմել է 102,1 մլրդ դրամ կամ $278,5 մլն:

Դիտում՝ 4588
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW