Երեւան/Մեդիամաքս/. Յունիբանկը սկսել է վարկեր տրամադրել Օրանժ Արմենիա ընկերության կողմից առաջարկվող բջջային կապի միջոցների ձեռքբերման համար եւ այդ նպատակով ընկերության սպասարկման կետերում` Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում բացել է հինգ պրոմո-կետ: Orange բջջային հեռախոսների եւ պարագաների ձեռքբերման համար Յունիբանկը սպառողական վարկեր է տրամադրում հետեւյալ պայմաններով` գումարը`մինչեւ 600 հազար դրամ, ժամկետը` մինչեւ 24 ամիս, տոկոսադրույքը` 18% տարեկան: Կանխավճարը կազմում է 0%: Բանկի պրոմո-կետերը տեղադրված են Օրանժ Արմենիայի հետեւյալ խանութներում. Երեւան, Հյուսիսային պողոտա 1 (“Նորդ” բիզնես կենտրոն);Երեւան, Կոմիտասի 8;Երեւան, Էրեբունի 18/7;Գյումրի, Սայաթ-Նովա 7;Վանաձոր, Տիգրան Մեծի 47ա: Մինչեւ տարվա սեպտեմբերի վերջը Օրանժ Արմենիա-ի սպասարկման կետերում կտեղադրվեն եւս հինգ պրոմո-կետեր, իսկ մոտ ապագայում ապառիկ բջջային հեռախոսներ հնարավոր կլինի ձեռքբերել ընկերության բոլոր 73 կետերում: Tweet Դիտում՝ 6356