Լուծվող սուրճի շուկայում գերիշխող ընկերությունը իրականացրել է դեմպինգ

17.09.2011 | 14:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) լուծվող սուրճի ներկրման ոլորտում գերիշխող դիրք ունեցող Մոկոնաթ ընկերության հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքում բացահայտել է, որ ընկերությունը տեւական ժամանակ սուրճն իրացրել է խիստ տարբերակված գներով, իսկ որոշ դեպքերում՝ անհիմն կերպով բարձրացրել է գինը:

Բացի այդ, որոշ ժամանակահատված Մոկոնաթը գների կտրուկ իջեցման միջոցով փորձել է շուկայից դուրս մղել իր մրցակիցներին, ըստ էության՝ իրականացնելով դեմպինգ, Մեդիամաքս-ին հայտնեցին ՏՄՊՊՀ մամլո ծառայությունում:

Սեպտեմբերի 19-ին հանձնաժողովի  նիստում կհրապարակվի Մոկոնաթի հանդեպ հարուցված վարչական վարույթի արդյունքները:  
Հանձնաժողովում տեղեկացրեցին, որ Մոկոնաթ ընկերությունը խոշոր մասնաբաժիններ ունի նաեւ «Սառեցրած ձկներ», «Ներկրվող սառեցված միս» եւ «Բրինձ» ապրանքային  շուկաներում:

Դիտում՝ 3073

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW