Երեւան: Մեդիամաքս: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն դոկտոր Ջաթինդեր Չիման այսօր Երեւանում երկու համաձայնագիր են ստորագրել, որոնք թույլ կտան ավելացնել Հայաստանին օժանդակության ծավալները համապատասխանաբար 8 մլն 310 հազ. եւ 8 մլն 791 հազ. 720 ԱՄՆ դոլարի չափով:ԱՄՆ եւ ՀՀ կառավարությունների միջեւ «Ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» եւ «Առողջապահական եւ սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ կնքված օժանդակության մասին» համաձայնագրերը կնքվել էին 2010թ. օգոստոսի 6-ին: Համաձայնագրերով նախատեսված է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով ՀՀ կառավարությանը օժանդակության տրամադրում` ավելի մրցունակ եւ զանազանեցված մասնավոր հատվածի ձեւավորման, ինչպես նաեւ առողջապահական եւ սոցիալական ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով: Tweet Դիտում՝ 4665