Նկատելի է տոկոսադրույքների նվազման միտում, ասել է Ստեփան Գիշյանը

14.09.2011 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/.ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանն այսօր ասել է, որ 2011թ. առաջին կիսամյակում բանկը պահպանել է իր առաջատարի դիրքերը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, որ Ստեփան Գիշյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ բանկն առաջինն է սկզբունքային գրեթե բոլոր ցուցանիշներով` ակտիվների, կանոնադրական կապիտալի, ընդհանուր կապիտալի, վարկային պորտֆելի, շահույթի գծով, բանկոմատների, POS տերմինալների եւ թողարկած քարտերի քանակությամբ:

«Բանկի վարկային պորտֆելը 6 ամիսների ընթացքում աճել է 30 %-ով, կիսամյակային շահույթը մոտ 3 մլրդ դրամ է »,-ասել է նա:

Անդրադառնալով վարկային տոկոսադրույքներին` Ստեփան Գիշյանն ասել է, որ 2011թ. ընթացքում միջին վարկի վարկավորման տոկոսադրույքներն իջել են 2 տոկոսային կետով:

«Ընդհանուր առմամբ նկատելի է տոկոսադրույքների նվազման միտում, ինչը պայմանավորված է տարբեր գործոններով`այդ թվում նաեւ բանկերի միջեւ առկա մրցակցությամբ»,-ասել է նա:

Դիտում՝ 4087
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW