Երեւան: Մեդիամաքս: Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ, ապրանքանիշը՝ ԱրԱրԱտ) վաճառքները 2010-11 ֆինանսական տարում (2010 հուլիս-2011 հուլիս) աճել են 9.4%-ով եւ կազմել 2 մլն 842 հազ. լիտր:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը այսօր Երեւանում մամլո ասուլիսին տեղեկացրել է, որ շուկայի վերականգնման դանդաղ տեմպերը դեռեւս թույլ չեն տալիս ապահովել վաճառքների նախաճգնաժամային շրջանի ցուցանիշները եւ 2010-11 ֆինանսական տարում գործարանի վաճառքները շուրջ 25%-ով զիջում են 2008-2009-ին արձանագրված ցուցանիշներին:«Չնայած վաճառքների աճին, ընկերության շահույթը հաշվետու ժամանակահատվածում նվազել է մոտ 25%-ով եւ կազմել 2 մլրդ 422 մլն դրամ, ինչը պայմանավորված է մի շարք շուկաներում ստանդարտ սեգմենտի (3 եւ 5 աստղ) գների իջեցմամբ», - ասել է Արա Գրիգորյանը, պարզաբանելով, որ գների իջեցման նպատակն էր խթանել ապրանքի արագ սպառումը:Արա Գրիգորյանն ասել է, որ մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվի Բերդի մասնաճյուղի հնեցման արտադրամասը: Հաշվետու տարում ԵԿԳ-ն ստացել է որակի կառավարման համակարգի ISO 9001:2008 հավաստագիրը, ինչպես նաեւ ընդլայնել կոնյակի արտահանման աշխարհագրությունը 13 երկրով, որոնց թվում են Հունաստանը, Իսրայելը, Սլովենիան, Շվեդիան, Շվեյցարիան եւ Ուզբեկստանը:Ըստ ԵԿԳ գործադիր տնօրենի, Ռուսաստանի մասնաբաժինը «ԱրԱրԱտ»-ի սպառման շուկաներում հաշվետու տարում 70%-ից նվազել է մինչեւ 64%, իսկ Եվրոպայում վաճառքներն աճել են 47%-ով: Tweet Դիտում՝ 4978