Երեւան/Մեդիամաքս/. \"Աշնանային Ժպիտ\" ժամկետային փոխարկելի ավանդը նախատեսված է ֆիզիկական անձանց (ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ) համար, ավանդները ընդունվում են 2011թ. սեպտեմբերի 13-ից մինչեւ նոյեմբերի 30-ը ներառյալ:\"Աշնանային Ժպիտ\" ավանդը ներգրավվում է ՀՀ դրամով կամ ԱՄՆ դոլարով, նվազագույն գումարը` 100 000 ՀՀ դրամ կամ 300 ԱՄՆ դոլար, տոկոսագումարների վճարումը` յուրաքանչյուր ամիս, արժույթի փոխարկումը՝ AMD- ից USD եւ USD-ից AMD, ժամկետը` 91-ից 365 օր, տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամով եւ ԱՄՆ դոլարով ներգրավվող ավանդների դեպքում` 9%:\"Աշնանային ժպիտ\" ավանդատեսակի շրջանակներում ավանդատուներին կտրամադրվեն. - անվճար MasterCard Standard պլաստիկ քարտ` առանց տարեկան սպասարկման վճարի (մինչեւ 5 000 ԱՄՆ դոլար կամ 2 միլիոն ՀՀ դրամ ավանդ ներդնելու դեպքում), որին յուրաքանչյուր ամիս կփոխանցվեն հաշվարկված տոկոսագումարները;- անվճար MasterCard Gold պլաստիկ քարտ` առանց տարեկան սպասարկման վճարի (5 000 ԱՄՆ դոլար կամ 2 միլիոն ՀՀ դրամ եւ ավել գումարի ավանդ ներդնելու դեպքում), որին յուրաքանչյուր ամիս կփոխանցվեն հաշվարկված տոկոսագումարները:Աշնան վերջին օրը տեղի կունենա \"Աշնանային Ժպիտ\" ավանդային պայմանագրերի համարներով վիճակահանություն, որի հաղթողը կշահի Երեւան-Դուբայ-Երեւան ամանորյա չվերթի երկու ավիատոմս: Tweet Դիտում՝ 6372