Երեւան: Մեդիամաքս: 2011թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ բանկային համակարգում պահպանվել է ֆիզիկական անձանց ավանդների կայուն աճը: Ինչպես Մեդիամաքսին հայտնեցին Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամում, 2011թ. առաջին կիսամյակի վերջում նախորդ տարվա վերջի համեմատությամբ, ֆիզիկական անձանց բանկային ավանդների գումարն աճել է շուրջ 15.9%-ով, իսկ երաշխավորված ավանդների գումարը` 7.8%-ով:2010թ. վերջի համեմատությամբ, 2011թ. I կիսամյակի վերջում միաժամանակ դրամային եւ արտարժութային ավանդ ունեցող ֆիզիկական անձ ավանդատուների ավանդների գումարների աճր կազմել է ավելի քան 29%: Երաշխավորված ավանդ ունեցող ավանդատուների թիվն աճել է 4.5%-ով եւ կազմել է 1,074,371 (նշված հաշվարկում ներառված չեն «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում հաշվառվող` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդատուները), ընդ որում` 2011թ. առաջին կիսամյակի ընթացքում միայն ՀՀ դրամով ավանդ ունեցող ավանդատուների կշիռն ավանդատուների ընդհանուր թվի մեջ պահպանվել է եւ կազմել է 81%: Հիմնադրամի գնահատականների համաձայն` ավանդատուների ընդհանուր թվի ավելի քան 98%-ը երաշխավորված ավանդի չափը չգերազանցող ավանդ ունեցող ավանդատուներն են: Tweet Դիտում՝ 5557