Զարգացման Հայկական Բանկը մասնաճյուղ է բացել Գյումրիում

13.09.2011 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Զարգացման Հայկական Բանկը մասնաճյուղ է բացել Գյումրի քաղաքում` Գորկու 73/3 հասցեով:

Ինչպես Մեդիամաքսին տեղեկացրել են բանկի մամուլի ծառայությունում, “Գյումրին” այս տարվա ընթացքում բանկի կողմից բացված երրորղ մասնաճյուղն է` “Վանաձոր” եւ “Արցախ”  մասնաճյուղերից հետո:

“Բանկի 2011 թվականի առաջին կիսամյակի  ֆինանսական արդյունքները հնարավորություն ընձեռեցին մատուցելու բանկի ծառայությունները ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ հանրապետության մյուս խոշոր քաղաքներում, ինչպես նաեւ Արցախում: Հայաստանի երկրորդ քաղաքի` Գյումրիի ու Շիրակի ողջ մարզի տնտեսությունն այսօր առավել նպաստավոր պայմանների կարիքն ունի: Բացելով Գյումրի մասնաճյուղը, մեր բանկը փորձելու է օժանդակել մայրաքաղաքից հեռու գտնվող եւ աղետի սոցիալ-տնտեսական հետեւանքները դեռեւս լիովին չհաղթահարած այս շրջանի տնտեսական աշխուժացմանը` նպաստելով փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը”, - նշել է Զարգացման Հայկական Բանկի Վարչության նախագահ Կարեն Սարգսյանը: 
Դիտում՝ 9848
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW