Վաչե Գաբրիելյանը 2011թ. համար կանխատեսում է 5% գնաճ

09.09.2011 | 16:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի կանխատեսմամբ, 2011 թվականին գնաճը Հայաստանում կլինի  5%-ի սահմանում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը Վաչե Գաբրիելյանը հաստատել է  Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության այն գնահատականը, որի համաձայն Հայաստանում առկա է երկարատեւ ցածր գնաճային ֆոն:  

«2008-2010թթ Հայաստանում միջին գնաճը եղել է 3%-ի շրջանակներումը, ինչը համաշխարհային չափանիշներով իսկապես ցածր թիվ է»,- ասել է նա` հավելելով, որ գնաճը երկրում վերադառնում է «կառավարելիության տիրույթ»:
 
Ինչ վերաբերում է Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, Վաչե Գաբրիելյանի խոսքով, այս դաշտում ակնհայտ են մի շարք դրական փոփոխություններ, մասնավորապես, ստուգումների քանակի նվազումը, բիզնես սկսելու դյուրացումը, հարկային հաշվետվողականության թեթեւացումը:

Դիտում՝ 2734

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW