\"Հայաստանի վարկանիշի կանխատեսման \"Կայուն\" գնահատականը արդյունավետ կառավարման արդյունք է\"

09.09.2011 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր ասել է, որ Fitch Ratings-ի կողմից Հայաստանի վարկանիշի կանխատեսման  “կայուն” գնահատականը արդյունավետ կառավարման արդյունք է:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, մեկնաբանելով  Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության կողմից Հայաստանին տրված գնահատականը` նախարարն ասել է, որ «[թողարկողի դեֆոլտի] վարկանիշի կանխատեսումների տատանողականությունը մեզ հաջողվել է  հաղթահարել լավ կառավարման միջոցով»:
 
Նախարարը մատնանշել է այն հանգամանքը, որ Fitch-ի կողմից շնորհված վարկանիշով Հայաստանը գտնվում է Վրաստանի (B+) եւ Ադրբեջանի (BBB-) միջեւ: “Հայաստանի եւ Վրաստանի պարագայում շատ թվեր համահունչ են: Մասնավորապես, համադրելի են արտաքին հաշվեկշռի դեֆիցիտը եւ տնտեսական աճը, իսկ մասնավոր հատվածում պարտքի բեռը Վրաստանում ավելի մեծ է, քան մեզ մոտ”,- ասել է նախարարը:

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը սեպտեմբերի սկզբին հաստատել է ազգային արժույթով եւ արտարժույթով Հայաստանի երկարաժամկետ թողարկողի դեֆոլտի վարկանիշը (ԹԴՎ) «BB-» մակարդակի վրա, կանխատեսումը՝ «Կայուն»:
Դիտում՝ 6430

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW