ՊրոԿրեդիտ Բանկը ներկայացնում է նոր երկարաժամկետ բիզնես եւ գյուղատնտեսական վարկեր
09.09.2011 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Բիզնես վարկերը նախատեսված են անշարժ գույքի ձեռքբերման, վերանորոգման, շինարարության, սարքավորումների եւ ավտոմեքենաների ձեռքբերման համար:
Գյուղատնտեսական վարկերը հնարավորություն են տալիս ձեռք բերել հողատարածք, այգի, գյուղատնտեսական տեխնիկա, կառուցել ու վերանորոգել գոմեր, ջերմոցներ եւ ջերմատներ, ինչպես նաեւ կատարել գյուղատնտեսական նշանակության այլ ներդրումներ:
Վարկերը տրամադրվում են ԱՄՆ դոլարով, տարեկան տոկոսադրույքը սկսած 10%–ից փոփոխվող եւ 12%–ից հաստատուն տոկոսադրույքով վարկերի դեպքում, մինչեւ 144 ամիս ժամկետով։
Բանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Աբրահամյանը նշել է. «ՊրոԿրեդիտ Բանկը հավատարիմ է մնում իր առաքելությանը եւ ՀՀ տնտեսվարող սուբյեկտներին ներկայացնում վարկավորման լավագույն լուծումներ՝ դրանով իսկ նպաստելով ՀՀ տնտեսության զարգացմանը: Վստահ ենք, որ մեր նոր երկարաժամկետ վարկերը հնարավորություն կտան սահմանել երկարաժամկետ բիզնես նպատակներ եւ կյանքի կոչել բազմաթիվ երկարաժամկետ բիզնես նախագծեր»:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: