Հայաստանի մասով մրցունակության համաշխարհային զեկույցն օբյեկտիվ է, ասել է վարչապետը
08.09.2011 | 14:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, կառավարության այսօրվա նիստում Տիգրան Սարգսյանը նշել է, որ զեկույցում «ներկայացված են մեր մրցունակության թույլ կողմերը եւ մատնանշված են այն կոնկրետ չափանիշները, որոնք պետք է բարելավենք»։
«Միեւնույն ժամանակ ուրախալի է, որ գրեթե բոլոր ցուցանիշներով լուրջ առաջընթաց ունենք։ Առաջընթացը կլիներ շատ ավելի բարձր, եթե չլիներ 2010թ. բարձր գնաճը, որը մեզ 15 կետով հետ է մղել», - ասել է վարչապետը:
Նա նկատել է, որ Հայաստանը 48 կետով առաջ է գնացել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում, եւ առաջին հերթին դա վերաբերում է բջջային կապի հասանելիությանը եւ ինտերնետի բնագավառում կատարված փոփոխություններին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: