Ամերիաբանկի նորաբաց «Վանաձոր» մասնաճյուղն առաջարկում է զեղչեր

06.09.2011 | 18:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան/Մեդիամաքս/. Ամերիաբանկն այսօր իր հերթական մասնաճյուղն է բացել Վանաձորում:

«Վանաձոր» մասնաճյուղի կապը գլխամասային գրասենյակի հետ, ինչպես և մյուս մասնաճյուղերում, ապահովված է on-line ռեժիմով: Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները, այդ թվում նաև բարձրակարգ ծառայություն պրեմիում հաճախորդներին:

Նորաբաց «Վանաձոր» մասնաճյուղն առաջարկում է զեղչեր մի շարք ծառայությունների գծով: Զեղչերով ծառայություններից կարող են օգտվել բոլոր այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք 2011թ. սեպտեմբերի 6-ից 30-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կդառնան «Վանաձոր» մասնաճյուղի հաճախորդ:

Մասնաճյուղն առաջարկում է զեղչերով հետևյալ ծառայությունները.

- ֆիզիկական անձանց տրամադրված Visa Classic կամ MasterCard Standart քարտի առաջին տարվա սպասարկումը` անվճար և  առանց չնվազող մնացորդի;
- ոսկյա իրերի գրավադրմամբ ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի տարեկան տոկոսադրույքը սահմանվում է 18%;
- ֆիզիկական անձանց ինտերնետ բանկ համակարգի անվճար տրամադրում մեկ տարի ժամկետով;
- իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում` կազմակերպության տնօրենին տրամադրվող Visa Gold կամ MasterCard Gold քարտի առաջին տարվա սպասարկումը` անվճար և առանց չնվազող մնացորդի;
- Բանկ-հաճախորդ համակարգի անվճար տրամադրում մեկ տարի ժամկետով;
- Business քարտի տրամադրում առաջին տարվա անվճար սպասարկմամբ;
- իրավաբանական անձանց աշխատակիցներին աշխատավարձային նախագծի ներքո  տրամադրվող VISA Electron քարտերի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ:

Դիտում՝ 6163
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW