Moody’s. ՀՀ-ում դրական միտումներ են նկատվում կապակցված կողմերի վարկավորման կրճատման ուղղությամբ

02.09.2011 | 10:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ԱՊՀ բանկերի կառուցվածքային թերություններից մեկն է կապակցված կողմերի վարկավորումը, ասվում է Moody’s միջազգային գործակալության ուսումնասիրության մեջ:

Moody’s-ը նշում է, որ վերջին տարվա ընթացքում ռուսաստանյան բանկերը նվազեցրել են ինսայդերներին հատկացված վարկերի ծավալը: Գործակալության տվյալներով, դրական միտումներ են նկատվել նաեւ Ղազախստանում, Ուկրաինայում եւ Հայաստանում: Միաժամանակ, Ադրբեջանի, Բելառուսի եւ Ուզբեկստանի բանկերը ավելացրել են կապակցված անձանց վարկավորումը:

Moody\'s-ի փոխնախագահ, ավագ վերլուծաբան Եվգենի Տարզիմանովի կարծիքով, կապակցված անձանց վարկավորման հետ կապված բարձր վարկային ռիսկերը ԱՊՀ բանկերի ցածր վարկանիշների պատճառներից մեկն են:

«Կապակցված անձանց վարկավորումը ճգնաժամի ընթացքում ԱՊՀ-ում 23 բանկային դեֆոլտներից կեսի առաջացման հիմնական գործոնն էր»,- նշել է նա:

Դիտում՝ 5318

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW