ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթներ է հարուցել Կոտայք եւ Արմավիրի 16 տնտեսվարողների նկատմամբ

01.09.2011 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան: Մեդիամաքս: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը վարչական վարույթներ է հարուցել 16 մարզային տնտեսվարողների նկատմամբ:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնեցին հանձնաժողովի մամլո ծառայությունում, հուլիսի 26-ին եւ 27-ին Կոտայք եւ Արմավիրի մարզ կատարված այցելությունների ընթացքում տեղի առեւտրի կետերում կատարված դիտարկումները փաստել են, որ սպառողական ապրանքները վաճառվում են օրենքի խախտումներով. առանց արտադրության տարեթվի, պահպանման ժամկետի, հայերեն մակնշման եւ արտադրողի վերաբերյալ տեղեկատվության:

Դիտում՝ 1946
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW